Բայրամովը և Կայա Կալլասը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
- Lilit
- Feb 28
- 1 min read

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր։
Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը և օրակարգային հարցերի առաջխաղացման համար քաղաքական երկխոսության, այդ թվում՝ փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։ Բայրամովն ու Կալլասը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 26-ին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։