Ադրբեջանը ԵԽԽՎ-ում ներկայացված չի լինի. գերմանացի պատգամավոր
- Lilit

- Jan 27
- 1 min read

Ադրբեջանը խոստովանում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽ արժեքների և կանոնների նկատմամբ հիմնարար անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Այս մասին սոցցանցերում գրել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։«Ադրբեջանը պատվիրակություն չի ուղարկում Ստրասբուրգ՝ հավատարմագրման»,- գրել է պատգամավորը։




















