Երևանում բախվել են «Mitsubishi Pajero» ու «Toyota Land Cruiser»-ը
- Lilit

- Jan 25
- 1 min read

Այսօր՝ հունվարի 25-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Land Cruiser»-ը հաշվառված է Հայաստանում հայտնի բանկերից մեկի հաշվեկշռում և սպասարկում է այդ բանկի կառավարչին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:




















