Search
Վրաերթ՝ «Առինջ մոլի» տարածքում. «Opel Zafira»-ի վարորդը փախուստի չի դիմել
- Lilit
- Dec 1, 2024
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։Ըստ shamshyan.com-ի՝ վարորդը փախուստի չի դիմել և զանգել է շտապօգնություն:
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի և տուժածի ինքնությունը։