top of page

Խոշոր հրդեհ՝ Երևանում. «ՎիԷլՎի» խանութի պահեստային տարածքում կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 14
  • 1 min read

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՎիԷլՎի» խանութի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում:  Հրեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

bottom of page