top of page

Արագածոտնի մարզում գործող գազալցակայանում լիցքավորվելիս հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 5
  • 1 min read


Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ափնագյուղի տարածքում գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել գազ լիցքավորող «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայում։



Shamshyan.com-ի տեղեկություններով, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։



Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի, սեփականատիրոջ և գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

1/3118
bottom of page