top of page

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 30
  • 4 min read

ree

Պետության հետպատերազմյան վերականգնումը ոչ թե լոզունգների կամ ցանկությունների, այլ՝ նոր գաղափարների, նոր լուծումների, նոր խիզախ ծրագրերի, նոր մոտեցումների, աշխարհում կատարվողը ճիշտ հասկանալու հմտության մեջ է։

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում մենք պարբերաբար ներկայացնելու ենք ասելիք և առաջարկ ունեցող գործիչների նյութերը։

Ամեն ինչ հանձնելու այլընտրանքն անվերջ առճակատումն ու պատերազմելը չէ, այլ՝ ռազմավարական զսպումը

Հայաստանի բևեռացված քաղաքական դաշտումտարածվածընկալումկա, թե ոչ իշխանական ուժերը «այլընտրանք չունեն» գործող իշխանությունների որդեգրած ներկայիս ուղուն։

Ակնարկը պարզ է. որքան էլ թերիլինեն Թուրքիայի հետհարաբերությունների կարգավորմանջանքերը, Ադրբեջանին արվողմիակողմանի և անհիմնզիջումները և Ռուսաստանիցզգուշավոր հեռանալու փորձերը, կառավարության քայլերնայս պահին համարվումեն իբրև թեմիակ իրատեսական ուղին։Մինչ աշխարհաքաղաքական փակուղումհայտնված Հայաստանի հնարավորությունները հետզհետե նեղանումեն, իսկ արտաքինճնշումը աճում, այստեսակի քաղաքական ֆատալիզմըոչ միայն սխալէ, այլև՝ վտանգավոր։

«Այլընտրանքի» որոնումը չպետք էսահմանափակվի քաղաքականքայլերի կամ խորհրդանշականժեստերի գծային տրամաբանությամբև մանրամասն ցանկով։Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե որոշումների տարբերվող փաթեթ, այլ՝ հիմնովին նոր ռազմավարական վերաբերմունք՝ վերաիմաստավորելու, թե ինչ էնշանակում թշնամական ևանկայուն աշխարհաքաղաքական միջավայրումխաղաղության հաստատումը, անվտանգության ձեռքբերումնու ինքնիշխանության ապահովումը։

Իրական ընտրությունը հետևյալնէ. խաղաղությունը հասանելի է միակողմանի զիջումների և պատմական ամնեզիայի միջոցո՞վ, թե՞ Հայաստանը պետք է փոխարենը որդեգրի ռազմավարական զսպման, երկարաժամկետ համբերատարության և ընդհանուր շահերի վրա հիմնված դաշինքների կառուցման քաղաքականություն։ Այսհարցի պատասխանը կորոշի՝արդյոք Հայաստանը կգոյատևիորպես ինքնիշխան դերակատա՞ր, թե՞ կդառնա կառավարվողև անկում ապրողմի տարածք՝ արտաքինթելադրանքով ուներքին պառակտմամբ։ Անդառնալիհետևանքներից խուսափելուհամար անհրաժեշտ էհասցեագրել հետևյալ հիմնախնդիրները.

Արտաքին և անվտանգային քաղաքականության վակուում. ռազմավարական նախաձեռնության վերականգնում

Ստեղծված իրավիճակում պետականկառավարման բոլոր ոլորտներիցամենակարևորն ուամենանվազ ինքնիշխանը մնումէ արտաքին ևանվտանգային քաղաքականությունը։Արտաքին դերակատարները ևծավալվող աշխարհաքաղաքական խզումներնեն ավելի ուավելի ակտիվորեն ձևավորումՀայաստանի ներքին օրակարգը:

Թուրքիան և Ադրբեջանըպարզապես հարևաններ չեն. նրանք հայկական քաղաքականկյանքում օրակարգ ենսահմանում, մանիպուլյացիաների ևճնշման միջոցով վերահսկումեն յուրաքանչյուր բանակցության, հրադադարի կամ հաղորդուղիներիապաշրջափակման խնդիրը՝ձևավորելու համար Երևանիվարքագիծն ինչպես երկրիներսում, այնպես էլմիջազգային թատերաբեմում։ Առանցքայինորոշ դերակատարներ, չնայածավելի բարեհամբույր կեցվածքին, առաջարկում են խրախուսանք, և ոչ՝ անվտանգություն, գովեստ և ոչ՝զսպում։

Նման պայմաններում հայկականցանկացած կառավարության համարամենահրատապ խնդիրըտարածաշրջանային իրականությունիցտարանջատված բարգավաճմանկամ ժողովրդավարության տեսլականսահմանելը չէ, այլ՝նախևառաջ որոշելը, թեինչպես է պետքընկալել, առերեսվել ևզսպել արտաքին միջավայրումառկա գոյաբանական սպառնալիքները։Սա նախապայման էմնացած ամեն ինչիհամար։

Հայաստանի քաղաքականությունը պետքէ սկսվի իրատեսականանվտանգության դոկտրինից՝անդրադառնալով հետևյալհիմնարար հարցերին.

  • Ո՞ր դիրքորոշումն էլավագույն կերպով ապահովումինքնիշխանությունը՝ թուրք-ադրբեջանականծավալապաշտության պայմաններում։

  • Ո՞ր դաշինքներն ենծառայում Հայաստանի շահերին, այլ ոչ՝ վերացականիդեալներին կամ համակրանքներին։

  • Ինչպե՞ս կարող էՀայաստանը ձեռք բերելներքին ուժ՝ առանցարտաքին միջամտության ենթարկվելու։

Ռազմավարական զսպում և հաշվարկված ինքնահաստատում

2020 թվականից ի վեր՝Հայաստանին քաջալերել են «խիզախ քայլեր» ձեռնարկելիր հակառակորդների հետհաշտեցման համար։ Գործնականումսա վերածվել էմիակողմանի զիջումների ունախկինում ձևավորված պետականև ազգային դիրքորոշումներիցհրաժարման:

Պատկերն այժմ պարզէ. որքան շատէ Հայաստանը զիջում, այնքան ավելի ենԱնկարան ու Բաքունսրում իրենց պահանջները։Կարգավորման ներկայիսգործընթացը չի բերելորևէ երաշխիք, անվտանգությանորևէ պայմանավորվածություն ևորևէ փոխադարձություն։ Փոխարենըտեսնում ենք ադրբեջանականհավակնությունների շարունակականընդլայնում՝ ոչմիայն Արցախի, այլևայժմ բացահայտորեն Հայաստանիմիջազգայնորեն ճանաչվածսահմանների նկատմամբ։ Հետևաբար, հավատալ, որ խաղաղությունըկարող է կառուցվելպատմական մոռացության ևաշխարհաքաղաքական հնազանդությանմիջոցով, նշանակում է՝հիմնարար կերպով սխալհասկանալ հակառակորդի բնույթըև տարածաշրջանի ուժայինկառուցվածքը։

Այլընտրանքն անվերջառճակատումն ուպատերազմելը չէ, այլ՝ ռազմավարական զսպումը, որը ձգտելու է.

  • Բացառել թշնամու հետագաառաջխաղացումները,

  • Ժամանակ շահել համբերատարությանև մարտավարական ճկունությանմիջոցով,

  • Կառուցել ներքին դիմադրողականություն՝ հիբրիդային ճնշմանըդիմակայելու համար,

  • Ձևավորել արդյունավետ ևկայուն դաշինքներ՝ հիմնվածընդհանուր շահերի, ևոչ թե՝ զգացմունքներիկամ գաղափարախոսական համակրանքներիվրա։

Ներքին կարողությունը՝ որպես ռազմավարական նպատակ

Արդյունավետ արտաքինքաղաքականությունը պահանջումէ ներքին խորություն։Այդ խորությունը միայնռազմական չէ, այննաև՝ ինստիտուցիոնալ, տնտեսական, հոգեբանական ևտեղեկատվական։ Արտաքինսպառնալիքները չեզոքացնելուներքին կարողությունների մոբիլիզացումըպետք է դառնաՀայաստանի ռազմավարական դոկտրինիառանցքային սկզբունքը։ Այնպետք է ներառի.

  • Պաշտպանության համակարգիբարեփոխում, որը ձգտելուէ ոչ թեավանդական ռազմական հավասարության, այլ՝ ասիմետրիկ հակազդմանև տարածքային պաշտպանության։

  • Ազգային համախմբվածություն՝ հաղթահարելովպարտվողական դիսկուրսըև խթանելով միասնությունըինքնիշխանության, ևոչ թե՝ կուսակցականությանշուրջ։

  • Սփյուռքի ներգրավվածությունը ոչմիայն բարեգործության կամլոբբինգի համար, այլևորպես Հայաստանի ազդեցությանկառուցվածքային, ռազմավարականընդլայնում՝ դիվանագիտական, պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական ևակադեմիական ոլորտներում։

  • Տնտեսական դիմադրողականություն ևկայունություն՝ նվազեցնելովկախվածությունը թուրքականև ադրբեջանական երթուղիներիցև դիվերսիֆիկացնելով մյուսհաղորդուղիները:

Ոչ մի կառավարություն, որքան էլ բարիմտադրություններ ունենա, չի կարող հաջողությանհասնել արտաքին քաղաքականությանմեջ, եթե ներսումայն չունի վստահություն, տնտեսապես կախյալ էև ռազմական առումով՝խոցելի։

Դաշնակիցներ և ռազմավարական վերահավասարակշռում

Ակնհայտ է, որՌուսաստանի դերը Հայաստանիանվտանգային ճարտարապետությանմեջ անկում էապրում։ Այդուհանդերձ, ռազմավարականառումով միամտություն է՝Ռուսաստանին անտեսելկամ անխոհեմորեն այրելկամուրջները։ Տեսանելիապագայում Ռուսաստանը մնալուէ կարևոր դերակատար՝ռազմական և դիվանագիտականներկայությամբ ևտարածաշրջանային հավասարակշռությունների ձևավորման գործում։

Մեր ցավագին փորձըհուշում է, որՀայաստանը պետք էհրաժարվի հաճախորդ-պետությունմոդելից, որտեղ հավատարմությունըշփոթվում է պատրանքայիներաշխիքների հետ։Այս մոտեցումը չիհանգեցրել ո՛չ զսպման, ո՛չ էլ անվտանգության: Փոխարենը, Երևանը պետքէ նախաձեռնի բանակցվածգործարքային գործընկերությունՄոսկվայի հետ, որըհիմնված կլինի.

  • Իրական ռազմավարական երկխոսության,

  • Ռազմաարդյունաբերական հատուկհամագործակցության,

  • Փոխշահավետ հետախուզական գործունեությանշարունակական համակարգման,

  • Հայաստանի կողմից իրդաշինքներն ու գործընկերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությանճանաչման վրա։

Այսպարագայում, ընտրությունը լիակատարկախվածության կամլիակատարխզմանմիջևչէ։Իրականընտրությունը կարողէ արտահայտվել հարաբերությունների վերաձևավորման միջոցով՝ հաստատել փոխշահավետ ռազմավարական դաշի՞նք, թե՞ թույլ տալ, որ Հայաստանը դառնա անարժեք, անտեսված և օգտագործված դաշնակից։

«Զանգեզուրի միջանցքը». ռազմավարական «կարմիր գիծ» և դիվանագիտական հնարավորություն

Հայաստանի ինքնիշխանությանն ամենալուրջսպառնալիքներից մեկըԱդրբեջանի և Թուրքիայիկողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարիագրեսիվ հետապնդումն է։Տարածաշրջանը միավորողտարանցիկ ենթակառուցվածքային խոսույթիտակ իրականում թաքնվածէ աշխարհաքաղաքական սեպստեղծելու մտադրությունը, որընպատակ ունի.

  • Խաթարել Հայաստանի տարածքայինինքնիշխանությունը,

  • Կտրել Իրանի մուտքըԿովկաս և Եվրասիա,

  • Զրոյացնել Հայաստանի տարածաշրջանայինկարևորությունը՝ այնվերածելով տարանցման տարածքի, այլ ոչ՝ հանգույցի,

  • Վերացնել Հարավային ԿովկասումԹուրքիայի գերիշխանության ճանապարհինկանգնած ռազմավարական խոչընդոտը:

Վերջին զարգացումներն առավելքան երբևէ ընդգծումեն, թե ինչպեսկարող է նույննպատակը ներկայացվել նորփաթեթավորմամբ։ Վաշինգտոնումստորագրված TRIPP-ի հուշագիրն, անշուշտ, արտացոլում էԱՄՆ-ի ներգրավվածությանհետաքրքրությունը տարածաշրջանումև կարող էծառայել որպես գործիք՝երկխոսությունն ապահովելուև առճակատումը թուլացնելուհամար։ Սակայն կարևորէ հասկանալ, որայս փաստաթուղթն ինքնինչի երաշխավորում ո՛չՀայաստանի ինքնիշխանությունը, ո՛չէլ տարածքային ամբողջականությունը, եթե դրան չենհաջորդում հստակ ևարդյունավետ վերահսկողությանմեխանիզմներ, ևեթե տարածաշրջանում ուժերիհավասարակշռություն չիապահովվում։

Իրականությունն այնէ, որ հուշագիրըներկայացվում էորպես լուծում, սակայնգործնականում այնԱդրբեջանի և Թուրքիայիռազմավարական նպատակներըկենսագործելու ռիսկէ պարունակում։ Պատրանքայինհամոզմունքը, թե «Թրամփ» անունն ավտոմատկերպով նշանակում էանվտանգություն, չպետքէ մոլորեցնի հանրությանը։Անվերապահ ընդունման կամկատեգորիկ մերժման փոխարեն, անհրաժեշտ է հուշագիրըդիտարկել որպես բարդդիվանագիտական գործընթացիմի մաս, որըպահանջելու է Հայաստանիկողմից խիստ մոնիթորինգև վերահսկողություն, ներքինպաշտպանության ևինստիտուցիոնալ մեխանիզմներիշարունակական ամրապնդում, այլընտրանքային դաշնակիցներիև միջազգային համագործակցությանձևաչափերի ակտիվ որոնում, «կարմիր գծերի» հստակսահմանում և ռազմավարությունների մշակում, որոնքնվազագույնի կհասցնենմեկ կողմից կախվածությանռիսկերը։ Հակառակ դեպքում, նման փաստաթղթերի հանդեպկույր հավատը առանցիրական երաշխիքների կարողէ հանգեցնել ռազմավարականկարևորագույն դիրքերինկատմամբ վերահսկողության կորստիև ինքնիշխանության խաթարման։

Հնարավոր խոչընդոտներ և մարտահրավերներ նոր ռազմավարության իրականացման ճանապարհին

Տվյալ ռազմավարությունը բախվելուէ մի շարքգործնական մարտահրավերների, որոնքպետք է գիտակցվածկերպով հասցեագրվեն՝ հետագաձախողումներից խուսափելուհամար։

  1. Միջոցների սահմանափակություն և իրականացման ռեսուրսներ. Առաջարկվողքաղաքականության արդյունավետությունն անխուսափելիորեն պայմանավորվածէ պետական կառավարման, պաշտպանական ոլորտի, դիվանագիտական ևտեղեկատվական համակարգերիհնարավորություններով։ Առանցհաշվարկված ռեսուրսների մոբիլիզացմանև կարողությունների համակարգայինզարգացման՝ ռազմավարական ուղղությունըկմնա գաղափարական հռչակագիր։

  2. Ներքին քաղաքական բևեռացում և անվստահություն. Այլընտրանքի հաջողություննանհնար է առանցհասարակական համախմբվածությանև միմյանց չվստահողներքաղաքական բևեռներիմիջև նվազագույն կոնսենսուսի։Անհրաժեշտ է ստեղծելինստիտուցիոնալ միջավայր, որտեղ ազգային անվտանգություննու ինքնիշխանությունը կուսակցականմրցակցության առարկաչեն։

  3. Ռիսկերի և վտանգների գնահատման անհրաժեշտություն. Արտաքին քաղաքականվերաիմաստավորումը, հատկապես՝առկա անվտանգության վակուումում, ենթադրում է ռիսկերթե՛ հակառակորդների, թե՛դաշնակիցների կողմից։Մեր քայլերը պետքէ ուղեկցվեն սպառնալիքներիկառավարման, ճկունության ևսցենարային պլանավորման գործիքակազմով։

  4. Հանրային գիտակցության ձևավորում. Ռազմավարականդիմադրողականություն ստեղծելըենթադրում է նաևհանրային ընկալումների փոփոխություն։Անհրաժեշտ է ձևավորելքաղաքական և հանրայինմտքի նոր օրակարգ, որը չի խուսափումպատասխանատվությունից ևերկարաժամկետ մտահոգություններից՝ հանուն կարճաժամկետհարմարավետության։

Այս մարտահրավերների բացահայտումնու դրանց ժամանակինարձագանքելը ռազմավարականմտածողության ևիրատեսական գործողության նախապայմանէ։ Միայն վտանգներըլիարժեքորեն գնահատելուև հաշվարկված քայլերձեռնարկելու դեպքումէ հնարավոր իրականացնելայլընտրանքային ուղին՝որպես կենսունակ ևարդյունավետ պետականռազմավարություն։

Եզրակացություն. կայունություն՝ հավասարակշռության, այլ ոչ՝ հնազանդության միջոցով

Հայաստանի առաջընթացի ուղինոչ թե հնազանդության, այլ՝ տարածաշրջանային ներգրավվածությանկանոնների վերանայման մեջէ։ Այն միտքը, որ կայուն խաղաղությանկարելի է հասնելցանկացած գնով հաշտեցմանմիջոցով, ոչ միայնմիամիտ է, այլև՝ինքնաոչնչացնող։

Տարածաշրջանում, որտեղԹուրքիան և Ադրբեջանըվարում են էքսպանսիոնիստականուժային քաղաքականություն, հարատևկայունության նախապայմանընոր հավասարակշռության հաստատումնէ։ Ազգային հստակշահերի հետապնդումը, ներքինամուր դիմադրողականության հաստատումըև արդյունավետ դաշինքներիձևավորումը պետք էդառնան Հայաստանի արտաքինև անվտանգային քաղաքականությանանկյունաքարերը։ Եվմինչ ներկայիս դիսկուրսըպահանջում է այլընտրանքայինգործողությունների մանրամասնցանկ, իրական այլընտրանքըսկսվում է ռազմավարականվերաբերմունքի վերաիմաստավորումից՝ հասկանալով, որխաղաղության հիմքերըդիմացկունությունը, հավասարակշռությունը և ինքնիշխանություննեն, ոչ թեհարմարվողականությունն ուհնազանդությունը:

Նման ռազմավարական դիրքորոշումնընդունելուց հետոկարելի է ձևակերպելև իրականացնել մտածվածքայլերի ամբողջությունը՝ որպեսհստակ ճանապարհային քարտեզ։Այլ կերպ ասած, Հայաստանը նախ պետքէ որոշի, թեինչպիսի՞ պետություն էուզում լինել, միայնդրանից հետո կարողէ ընտրել ճիշտգործիքներն ու գործընկերներին՝ավելի ու ավելիանկայուն աշխարհակարգում իրտեղն ապահովելու համար։Կայունությունը չիշնորհվում, այն կառուցվումէ։ Եվ խաղաղությունըչի առաջանում թուլությունից, այն պետք էվաստակվի ուժի, ռազմավարությանև դիմանալու կամքիմիջոցով"

1/3011
bottom of page