top of page

Հայտնի է՝ ում հետ է վերջինը հանդիպել Պավել Դուրովը նախքան ձերբակալվելը. նա ադրբեջանցի է

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 26, 2024
  • 1 min read

Վերջին մարդը, ում հետ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կապ է ունեցել մինչ ձերբակալությունը, ադրբեջանցի միլիարդատեր Հուսեյն Հասանովն է։ Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ ադրբեջանցի գործարարը նախաճաշել է բլոգերի և 24-ամյա ստրիմեր Յուլիա Վավիլովայի հետ: Մի քանի ժամ անց Դուրովը և Վավիլովան միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռով թռչել են Փարիզ, որտեղ նրանց արդեն սպասում էին Ֆրանսիայի անվտանգության աշխատակիցները։


Դուրովն իր բլոգեր ընկերների հետ նախաճաշել է Բաքվի հայտնի SHORE HOUSE BAKU ռեստորանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին։ Այն պատկանում է ադրբեջանցի հայտնի գործարար Էմին Աղալարովին։

1/3130
bottom of page