top of page

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

Mar 4, 2024
1 min read

Գյումրի քաղաքի «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ընկերությանը պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում կատարված ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը:


Փորձարկման արդյունքում տորթ «Նութելլա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:


Կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումը վերացնելը։

1/3638
bottom of page