top of page

Լա լիգա. Մադրիդի «Ատլետիկոն» հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ

  • 8 hours ago
  • 1 min read

Իսպանիայի Լա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի երրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ (3-1):

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խաղադաշտ էր դուրս եկել առանց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի, սակայն դա չխանգարեց հյուրերին հարցերը լուծել հենց առաջին խաղակեսում։ Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքս Բաենան, իսկ 26-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանը կրկնապատկեց «Ատլետիկոյի» առավելությունը։ Ընդամենը 7 րոպե անց՝ 33-րդ րոպեին, Բաենան դուբլ ձևակերպեց և հաշիվը դարձրեց խոշոր:

​Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. 66-րդ րոպեին աչքի ընկավ Միգել Անխել Սիերան՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

​Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 3 խաղում վաստակեց 7 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սևիլյան» 3 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և նահանջեց 5-րդ հորիզոնական:

bottom of page