Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան
- 6 hours ago
- 1 min read

Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նա նշել է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո իր մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում։
«Սա կոռուպցիայի ու արդարադատության մասին չէ…
Հ.Գ. Թե բա՝ Մեսրոպ Մանուկյանը ԱԱԾ-ից շուտ էր գնացել Լևոն Քոչարյանի տուն…
Հ.Գ. Հանրային հեռուստաընկերություն, շատ մի՛ ծանրաբեռնվեք փաստերի որոնմամբ․ դիմե՛ք ԱԱԾ-ի հետ Ձեր «ստեղծագործական համագործակցության» բաժնին. իմ գալու կադրերն էլ հաստատ կգտնվեն։ Իսկ թե դրանցից ինչ «իրականություն» կմոնտաժեք՝ դա արդեն Ձեր մասնագիտական ձեռագրի հարցն »,- նշել է պատգամավորը։




















