top of page

Ձերբակալվել է Hipp մանկական խյուսի տարաների թունավորման մեջ կասկածվող անձը․ Ավստրալիա

  • 8 hours ago
  • 1 min read

Ավստրիայում ձերբակալվել է Hipp մանկական սննդի արտադրողից շորթման և մանկական խյուսի տարաների մեջ առնետի թույն խառնելու գործով կասկածյալը, հաղորդել է OE24-ը։

Այզենշտադտի դատախազության տվյալներով՝ կասկածյալը 39-ամյա տղամարդ է։ Նրան ձերբակալել են Զալցբուրգ դաշնային երկրամասում՝ մի քանի շաբաթ տևած միջազգային հետաքննությունից հետո։

Քննության կարծիքով՝ կասկածյալը գործել է միայնակ։ Հետաքննության համար ստեղծվել էր SOKO Glas հատուկ խումբը։ Ավստրիական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդուն հաջողվել է բացահայտել սպառնալիքներ պարունակող նամակում թողած էլեկտրոնային «թվային» հետքի, ինչպես նաև սուպերմարկետի տեսահսկման խցիկների գրառումների շնորհիվ։

Hipp-ի շուրջ սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ Ավստրիայում, Չեխիայում և Սլովակիայում հայտնաբերվել էին մանկական սննդի տարաներ, որոնց մեջ խառնված էր առնետի թույն։ Խոսքը 190 գրամանոց «Գազար կարտոֆիլով» խյուսի մասին է։ Որոշ տարաների ներքևի մասում կար սպիտակ պիտակ կարմիր շրջանակով։ Վարակված տարաներից մեկը գտել էին Բուրգենլանդ դաշնային երկրամասում, ևս մեկը երկար ժամանակ փնտրում էին իրավապահ մարմինները։

Քննության տվյալներով՝ չարագործը Hipp-ից պահանջել էր երկու միլիոն եվրո կրիպտոարժույթով և սպառնացել էր շարունակել արտադրանքի թունավորումը։ Ինչպես հայտնել են գերմանական և ավստրիական լրատվամիջոցները, սպառնալիքներ պարունակող նամակը ընկերություն էր ուղարկվել դեռ մարտի 27-ին, սակայն այն հայտնաբերել էին միայն մի քանի շաբաթ անց, քանի որ հաղորդագրությունն ընկել էր ընկերության ընդհանուր էլեկտրոնային փոստարկղ։

Hipp ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ դարձել է շորթման զոհ։ Ինգոլշտադտի գերմանական ոստիկանությունը և ավստրիական իրավապահ մարմինները համատեղ համակարգել են հետաքննությունը։

1/3350
bottom of page