top of page

Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող լարվածությունը՝ Թուրքիայի ԱԽ նիստի օրակարգում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 30
  • 1 min read
ree

Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։


Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունցող վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության «Eurofighter» կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։


Թուրքական մերձիշխանական «Türkiye gazetesi» թերթը նշում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

1/3012
bottom of page