top of page

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

  • 5 hours ago
  • 1 min read

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։



Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ:



Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։



Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը:

1/3346
bottom of page