top of page

Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա

  • 3 hours ago
  • 1 min read

Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են: Այս մասին բողոքի ակցիայի շրջանակներում ասել են «Վերածնունդ» թաղամասի բնակիչները:

««Վերածնունդ» թաղամասի բնակիչներն ենք, դեռևս 2,5 տարի առաջ քաղաքապետարանը խոստացել էր, որ կտեղադրվի լուսացույց, անցում, որովհետև 4,000 բնակչի թողել են կղզյակի մեջ, մեր երեխաները ամեն օր սխալ ճանապարհով՝ անցում անցնելով, գնում են ֆիզմաթ ու հետ են գալիս: Իջնում են Լենինգրադյանի վրա, 15 րոպե քայլում են վատ ճանապարհներով, որպեսզի տուն հասնեն։

Քաղաքապետի հետ հանդիպում եղել է, ասել է՝ անձամբ խոստանում է, որ մինչև սեպտեմբերի 1-ը այդ հարցը լուծված կլինի, սկզբում կկառուցեն զեբրա, հետո արդեն 6 ամսվա ընթացքում լուսացույց տեղադրված կլինի: Դրանից հետո թաղապետարան ենք գնացել համատիրության անդամների հետ, դիմում ենք գրել, ասել են դիմում գրեք, որպեսզի շատ արագ այդ հարցին լուծում տանք, և ոչ ոքի պետքը չի այն, որ 4,000 բնակիչ ամեն օր իր կյանքը վտանգելով այս ճանապարհը անցնում է։ Հիմա ստիպված այս քայլին ենք դիմել, երեխաներին տվել ենք կավիճներ, զեբրա գծեն, որ միգուցե ինչ-որ մեկին հետաքրքրի այս ամենը։

Բնակիչները շեշտում են՝ իրենց պահանջն ընդամենը կանգառ կառուցելն է, որտեղ զեբրա կլինի: Հավելում են, որ այդ հատվածում ոչ մի խնդիր չկա, որը խանգարում կամ խոչընդոտում է երթևեկությանը կամ քաղաքի անցուդարձին. «Չգիտենք՝ ինքը ո՞ր սեպտեմբերի 1-ն է նկատի ունեցել, միգուցե 10 տարի հետոյվա համար է խոստումը տվել»:

1/3346
bottom of page