top of page

Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել Գորբաչովի թոռնուհիների դեմ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 15
  • 1 min read

ՌԴ Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի թոռնուհիների դեմ:


Մասնավորապես ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի խոսքով, «այդ վտարանդիներն իրենց ամբողջ կյանքն ապրել են շքեղության մեջ՝ ժողովրդի հաշվին, իսկ հետո նրանք փախել են»։


Ռուսաստանի Դաշնությունում նրանց ամբողջ ունեցվածքի վրա պետք է կալանք դրվի, ասում է պատգամավորը և կարծում, որ նրանք պետք է ճանաչվեն որպես օտարերկրյա գործակալներ։


Նշվում է, որ 45-ամյա Քսենիա Գորբաչովան և 37-ամյա Անաստասիա Վիրգանսկայան վաղուց են ապրում Գերմանիայում։ Մեծ թոռնուհին գինեգործությամբ է զբաղվում: Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, նա խմիչքից ստացված հասույթը ուղղում է Ուկրաինային աջակցելուն։

bottom of page