top of page

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 13, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29: Այժմ օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի հաստատմանը: 


Նախագծից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար:


Ընդ որում՝ 60 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային աջակցությանը, 14 մլրդ դոլարը՝ Իսրայելին, մոտ 5 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին:

1/3036
bottom of page