Հայաստանը թևակոխում է Չորրորդ հանրապետության փուլ․ Փաշինյան
- 14 minutes ago
- 1 min read

Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների…
Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, և այն դարձել է Հայաստանի պաշտոնական գաղափարախոսությունը։
«Մենք կարող ենք արձանագրել, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ներկայացրել է, թե իր պատկերացմամբ ինչով են տարբերվում Երրորդ և Չորրորդ հանրապետությունները։
«Երրորդ հանրապետությունը առաջին օրից հիմնադրվել է կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ, իսկ Չորրորդը ձևավորվում է ու ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ»,- հայտարարել է Փաշինյանը։




















