top of page

ՀՀ կառավարությունը հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց

  • 3 minutes ago
  • 1 min read

ՀՀ կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ տրամադրեց։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։

884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամը` հովանավորներից, մնացած գումարը` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեծանվաերթի կազմակերպման և անցկացման գործընթացն իրականացնելու է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ–ն:

«Հեծանվային սպորտի զարգացումը և դրա հանրահռչակումը նպաստում են առողջ ապրելակերպի խթանմանը, բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային սպորտային համագործակցության ընդլայնմանը»,– ընդգծեց Անդրեասյանը։

Նշենք, որ հեծանվաերթն անցկացվելու է սեպտեմբերի 10–13–ը։

1/3568
bottom of page