top of page

Կրակոցներ Սպիտակ տան մոտ. տուժել է Ազգային գվարդիայի 2 զինծառայող․ մանրամասներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից 1.5 կիլոմետր հեռավորության վրա, հրաձգություն է տեղի ունեցել։ Վիրավորում է ստացել Ազգային գվարդիայի 2 զինծառայող, կան վիրավորներ։


ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Պաթելի խոսքով, զինծառայողները գտնվում են կյանքի ու մահու սահմանագծին։ Հարձակվողը վիրավորվել է և ձերբակալվել։ Նա 29-ամյա Ռահմանուլլահ Լաքանվալն է։ Հաղորդվում է, որ ձերբակալվածը Աֆղանստանից ԱՄՆ է ժամանել 2021 թվականին։ Նա ԱՄՆ է եկել հատուկ վիզայի ծրագրով, նախատեսված այն աֆղանցիների համար, ովքեր Աֆղանստանի պատերազմում աջակցել էին ԱՄՆ-ին և Թալիբանի իշխանության վերականգնումից հետո գտնվել հետապնդումների վտանգի տակ։


Պատելի խոսքով՝ կատարվածի հետաքննությամբ զբաղվում է FBI-ն՝ համագործակցությամբ այլ գերատեսչությունների, այդ թվում՝ Ներքին անվտանգության նախարարության և ԱՄՆ Գաղտնի ծառայության հետ։


Ազգային գվարդիայի զինվորների վրա հարձակումը կանխամտածված է եղել. հայտնել է Կոլումբիայի շրջանի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը։


«Մենք գիտենք, որ սա կանխամտածված հրաձգություն էր։ Անձը, որ ընտրել էր այս գվարդիականներին որպես թիրախ, ձերբակալվել է», – ասել է նա։


Պաշտոնական տվյալներով՝ հրաձիգը գործել է միայնակ։


Կատարվածին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. նա կատարվածն անվանել է «ահաբեկչական ակտ», իսկ կասկածյալին՝ «գազան», որը «բարձր գին կվճարի արարքի համար» և «կստանա ամենախիստ պատիժը»։


Նա նաև հրահանգել է Վաշինգտոն ուղարկել հավելյալ 500 գվարդիական, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ նշելով, որ նրանք միանալու են արդեն քաղաքում գտնվող մոտ 2 200 զինծառայողին, որ տեղակայված են նախագահի հակամիգրացիոն և հանցավորության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։

bottom of page