top of page

Տnւգանված և գործունեությունը կաuեցված գազալցակայանների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Արտաշատի Շահումյան համայնքում

  • May 17
  • 1 min read


Տուգանված և գործունեությունը կասեցված գազալցակայանների աշխատակիցները բողոքի ակցիա են անցակցնում Արտաշատի Շահումյան համայնքում։


Աշխատակիցները պահանջում են վերաբացել գազալցակայանները, քանի որ նրանք արդեն մեկ տարուց ավել է մնացել են գործազուրկ։

Պնդում են, որ այն խնդիրները, որոնց համար կասեցվել են գազալցակայանների աշխատանքը, արդեն շտկվել են։

«Դատախազությունը , քննչական կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր անհրաժեշտ որոշումները ու փաստաթղթերը տրամադրել են գազալցակայանների բացման համար, սակայն անհայտ հանգամանքներում գազալցակայանները մինչ օրս բաց չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Գազտոմ» գազալցակայանների ցանցի գլխավոր ֆինանսիստ Բենիկ Ալեքսանյանը։

Նա հայտնեց, որ կասեցման պատճառով այս պահին 400 մարդ մնացել է գործազուրկ, իսկ 1.5 տարվա ընթացքում բյուջե չի վճարվել 1 մլրդ 500 մլն դրամ։

1/3407
bottom of page