top of page

Կացը հանդես է եկել շոկային հայտարարությամբ

  • 1 day ago
  • 1 min read

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թել Ավիվում կայացած նախարարական հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների արդյունքներին։ 


Ըստ նախարարի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով Իրանի բոլոր հիմնական ռազմավարական նպատակակետերն ու կարողությունները չեզոքացվել են։ Կացը շեշտել է, որ Իսրայելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկնել նմանատիպ գործողությունները։


Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թեհրանն այսօր կանգնած է «պատմական խաչմերուկում»։ Ըստ նրա ձևակերպման՝ Իրանի համար առկա է երկու հիմնական ուղի, որոնցից մեկը ենթադրում է հրաժարում միջուկային զենքի մշակման ծրագրերից և աջակցությունից զինված խմբավորումներին։ Նախարարի խոսքով՝ այդ ճանապարհը կարող է հանգեցնել երկրի վերականգնմանն ու կայունությանը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Վաշինգտոնը։

1/3319
bottom of page