Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը, ևս 9 չվերթ հետաձգվել է
- 3 hours ago
- 1 min read

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Ուշացումով սպասվում է 6 չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից:
Հետաձգվել են նաև Թել Ավիվից, Տիվատից և Շարմ Էլ Շեյխից եկող չվերթերը:




















