top of page

Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պшյթյուն է տեղի ունեցել. կա վիրшվոր

  • Writer: Lilit
    Lilit
  • 6h
  • 1 min read

ree

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան բնակավայրում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։


 


Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. գազալցակայանի կոմպրեսատորի պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: 


 


Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 



Տեղում քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Անատոլի Մ.-ն է: 



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

1/2973
bottom of page