top of page

Թրամփը կարևոր հայտարարությամբ հանդես կգա

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ հանդես կգա Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից երեքշաբթի օրը՝ Հայաստանի ժամանակով ժամը 22:00-ին: Roll Call-ի հրապարակման համաձայն՝ այս տեղեկատվությունը ներառված է պետության ղեկավարի պաշտոնական ժամանակացույցում: Ելույթի թեման չի հրապարակվում։


Դոնալդ Թրամփի ժամանակացույցում նշված է. «Ժամը 14:00-ին նախագահը հայտարարությամբ հանդես կգա»: Ելույթը լուսաբանելու համար թույլատրվելու է լրագրողների մի խումբ։


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ այս շաբաթ ամերիկյան իշխանությունները պլանավորում են «մանրամասնորեն ուսումնասիրել» Ռուսաստանի դեմ գործողությունների հնարավոր տարբերակները։

1/2796
bottom of page