38 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս լրագրող Իրինա Պանկրատովան
- Lilit

- May 11
- 1 min read
The Bell պարբերականի լրագրող Իրինա Պանկրատովան մահացել է 38 տարեկան հասակում։ Պանկրատովայի մահվան մասին Facebook-ում հայտնել է The Bell-ի հիմնադիր Ելիզավետա Օսետինսկայան։
«Հիմա դժվար է բառեր գտնել Իրայի մասին խոսելու համար. նա և՛ խիզախ էր, և՛ տաղանդավոր, և՛ մարտական, և՛ գեղեցիկ։ Մի քանի ամիս նա խիզախորեն պայքարում էր շատ ծանր հիվանդության դեմ։ Սա սարսափելի անարդար է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում էին։ Լուսավոր հիշատակ Իրային և ցավակցություններ հարազատներին», - գրում է «Медуза»-ն։
Պանկրատովան աշխատել է նաև «Деловой Петербург»-ում և РБК ամսագրում։ The Bell նա եկել է 2019 թվականին։ Պանկրատովան նաև համատեղ հետաքննություններ է հրապարակել «Медуза»-ի հետ։
Լրագրողի աշխատանքներն արժանացել են «Редколлегия»-ի մի քանի մրցանակների։։





















