top of page

Պատելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Dec 20, 2024
  • 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։


Արդյո՞ք ԱՄՆ-ն հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերը դեռևս արդյունք չեն գրանցել․ այս հարցին Պատելը պատասխանել է․


«ԱՄՆ-ն փորձում է չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես փորձում է շարունակել այդ աշխատանքը: Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»

bottom of page