Մեքսիկայի իշխանությունները փրկել են հանցավոր խմբավորումների առևանգած 42 պատանդի

Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ շաբաթ օրը 42 պատանդի, այդ թվում՝ 18 երեխայի են փրկել հանցավոր խմբավորումներից՝ Սինալոա նահանգում առևանգումների ալիքից հետո, ուր ավելի քան 600 հատուկ նշանակության ջոկատայիններ ենէ ուղարկվել անվտանգության ուժեղացման համար, հաղորդում է NBC News-ը:
Սինալոայի նահանգապետ Ռուբեն Ռոչան ասել է, որ ոստիկանությունը և զինվորականները շարունակում են ինտենսիվ որոնողական աշխատանքները՝ ևս 24 առևանգվածի գտնելու համար:
Զանգվածային առևանգումները տեղի են ունեցել ուրբաթ օրը Լա Նորիա շրջանի տարբեր շրջաններում, որը գտնվում է Սինալոայի մայրաքաղաք Կուլյաքանի սահմաններից դուրս: Տեղի հանրային անվտանգության ծառայության ղեկավար Խերարդո Մերիդայի խոսքով, հանցավոր խմբավորումների անդամները պատանդ են վերցրել առնվազն երեք ընտանիքի։
Դաշնային իշխանությունները հատուկ նշանակության ջոկատներ են ուղարկել Սինալոա՝ կորածներին որոնելու համար: Շրջանում աշխատում է ևս 300 զինվոր և Ազգային գվարդիայի գումարտակը։




















