top of page

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 3, 2024
  • 1 min read
ree

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան +87 կգ քաշային մինչև 23 տարեկան տղաները: Պատանիների գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը պոկեց 158 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 359 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:

Աղջիկների Մ23 տարեկանների պայքարին մասնակցում էր միայն 4 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թովմասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98, իսկ հրումում` 122 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Թովմասյանը նվաճեց երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը:

1/3012
bottom of page