top of page

Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. Այվազյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 15, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում շրջանակային փաստաթուղթ է լինելու ինչ-որ ընդհանուր սկզբունքների մասին, բայց այն Հայաստանի համար ոչինչ չի փոխի խաղաղության և անվտանգության առումով։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ–ի վերջին հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ու Բաքվի հետ ստորագրել այն։


Այվազյանի խոսքով՝ խնդիրները շատ ավելի խորն են, քան ինչ-որ ժամկետներում ստորագրելու հարցը։ Եվ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իր խոստումները, միջազգային պարտավորությունները ակնթարթի ընթացքում կարող է ոտնահարել։


 

«Եթե վերլուծում ենք իրավիճակն ու Ադրբեջանի մտադրությունները, ապա որևէ փաստաթուղթ հետագայում չի կարող խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և իրեն հովանավորող Թուրքիայի համար` նոր ոտնձգությունների ճանապարհով։ Եվ ամենևին պարտադիր չէ ռազմական միջոցներով. կան ագրեսիայի, ճնշման տարբեր միջոցներ` նույնիսկ հոգեբանական, որոնց միջոցով Ադրբեջանը նոր զիջումներ կկորզի ՀՀ–ից։ Այնպես որ, պետք չէ այդ պատրանքն ունենալ, որ փաստաթուղթը վերջ է դնելու մեր բոլոր դժբախտություններին։ Մեր պատկերացմամբ` խաղաղություն չի լինելու»,–ասել է նա։

1/3037
bottom of page