top of page

Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը նոր տնօերենի պաշտոնակատար ունի

  • Jul 28, 2025
  • 1 min read

ՏԿԵ նախարարը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:



«Շնորհակալություն եմ հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։



Հավաստիացրել եմ, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։



«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և պետք է ջանք չխնայել աշխատանքներն ըստ պատշաճի կատարելու համար։



Գևորգ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար»,- գրել է նախարարը:

bottom of page