Մահացել է ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
Jun 1, 2024
1 min read

84 տարեկանում մահացել է Պետդումայի հայազգի պատգամավոր, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։
«Մահացել է հրաշալի մարդ՝ մեր գործընկեր Արթուր Նիկոլաևիչ Չիլինգարովը»,- ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա ցավակցություն է հայտնել Չիլինգարովի ընտանիքին և ընկերներին՝ հավելելով, որ նրա կյանքի ճանապարհը «օրինակ է բոլորիս համար»։




















