ՌԴ-ն ակնկալում է օկուպացված Ստեփանակերտում հյուպատոսություն բացել
- Lilit

- May 27, 2024
- 1 min read

ՌԴ-ն ակնկալում է օկուպացված Ստեփանակերտում հյուպատոսություն բացել 2024 թվականին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը իր ադրբեջանցի գործընկեր Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մոտ ապագայում կսկսվեն նախապատրաստական աշխատանքները։
«Մենք նախատեսում ենք առաջիկայում սկսել նախապատրաստական աշխատանքները և ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասել է նա։
Կարասինը հավելել է․ «Սա մեզ թույլ կտա վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»։




















