top of page

Բաքվում կասկածում են Փաշինյանի խոսքերին․ կարելի՞ է վստահել Հայաստանին

6 hours ago
1 min read


Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը կասկածի տակ է դրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արժանահավատությունը՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին նշում է ադրբեջանական Minval Politika լրատվականը:



Ինչպես հաղորդում է Minval Politika-ի խորհրդարանական թղթակիցը, պատգամավորի խոսքով՝ Հայաստանի վարչապետը նախկինում խոստացել էր այդ հարցերը լուծել մինչև 2026 թվականը, սակայն այժմ նշում է 2027–2028 թվականները։ «Արդյո՞ք մենք պետք է վստահենք Հայաստանին։ Որքանո՞վ են արժանահավատ Փաշինյանի հայտարարությունները», -հարց է բարձրացրել պատգամավորը։



Գուլիևը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը խաղաղության փխրունության մասին և ընդգծել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունները չեն կարող համարվել բացառապես Երևանի ներքին գործը։

1/3698
bottom of page