top of page

Վստահ եմ՝ Գյումրին կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության պաշտպանության դիրքերում. Սամվել Կարապետյան

6 hours ago
1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել  Գյումրու օրվա առթիվ։

«Սրտանց շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։

Գյումրին իրավամբ հայրաքաղաք է, որ հայրաբար սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից մինչև երաժիշտներ, դերասաններից մինչև վարպետներ, օլիմպիական չեմպիոններից մինչև գիտնականներ:

Պատահական չէ, որ Գյումրու դարբնության դարավոր ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում է։ Բայց դարբնությունն այստեղ միայն արհեստ չէ։ Գյումրին ինքնին մարդկանց քաղաք-դարբնոց է, որտեղ սերնդեսերունդ կոփվում են ուժեղ, տաղանդավոր ու արժանապատիվ հայեր։

Երկրաշարժից խոնարհված, բայց կրկին վեր խոյացած Սուրբ Ամենափրկիչը գյումրեցիների աննկուն հավատքի ու ոգու խորհրդանիշն է։

Այդ ոգով էլ Գյումրին ապացուցել է, որ կարող է հաղթահարել ամենածանր փորձություններն ու բնական աղետները, և վստահ եմ՝ նույն հաստատակամությամբ կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։

Բայց Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու։ Դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի։ Դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ բնակարանային խնդիրների լուծում, որակյալ համայնքային ծառայություններ, տեղական բիզնեսի զարգացման և տաղանդների բացահայտման հնարավորություններ, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան կառուցեն մեր սիրելի Գյումրիում։

Եվ ես շարունակելու եմ լինել ձեր կողքին։

Շե՛ն ու հզո՛ր մնա, մեր հայրաքաղաք։

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի»,- ասվում է ուղերձում։

1/3685
bottom of page