top of page

Արևային կայանների սեփականատերերին պետական աջակցության նոր հնարավորություն. Պապոյանը մանրամասնել է

5 hours ago
1 min read


Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Արևային պանելը արտադրում է էլեկտրաէներգիա, որի մի մասը ցերեկը օգտագործվում է, մյուս մասը՝ կուտակվում կուտակիչներում, իսկ գիշերն արդեն օգտագործվում է կուտակիչների էլեկտրաէներգիան»,- գրել է նախարարը։


Գրառմանը հրապարակված տեսանյութում էլ Պապոյանը մանրամասներ է հայտնել պետական աջակցության այս նոր գործիքակազմի վերաբերյալ։


«Եթե ունեք արևային կայան և ցանկանում եք կուտակել արտադրված էներգիան, ապա կարող եք ձեռք բերել կուտակիչներ՝ օգտվելով պետական աջակցության նոր գործիքակազմից՝ վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ։


Լիզինգի դեպքում սուբսիդավորումը կկազմի 10 տոկոս դրամային և 8 տոկոս արտարժութային ֆինանսավորման համար, վարկերի դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորումը կկազմի 8 տոկոս դրամային և 6 տոկոս արտարժութային վարկերի համար։ Ֆինանսավորման ժամկետը կարող է հասնել մինչև 84 ամսվա»,- ասել է նախարարը։

1/3685
bottom of page