top of page

Ադրբեջանի քաղաքացիները՝ թիրախավորված նավում․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել

Oct 5
1 min read


Ռուսական բանակը  անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Սև ծովի «չեզոք ջրերում» հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է իր էջում։


Նրա խոսքով՝ նավը պատկանել է Թուրքիային։ Հարձակման հետևանքով նավապետը զոհվել է։


Զելենսկին նշել է, որ նավում գտնվել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։


«Ցավոք, նավի նավապետը զոհվել է։ Եվս մեկ մարդու ճակատագիրը պարզվում է», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։


Նա հավելել է, որ նավից փրկվել է տասնմեկ մարդ, որոնցից մեկը վիրավորվել է։

1/3677
bottom of page