top of page

Ռուսաստանը վերացրել է վիզային ռեժիմը այս երկրի քաղաքացիների համար․ Զախարովա

3 days ago
1 min read

Ռուս և վրացի ժողովուրդները «կարոտել են միմյանց», հետևաբար Ռուսաստանը վերացրել է վիզային ռեժիմը այս երկրի քաղաքացիների համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երկու երկրների միջև վիզային սահմանափակումների վերացմանը։


Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել է 2023 թվականի մայիսի 15-ից։ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան և այնտեղ գտնվել մինչև 90 օր։ Միաժամանակ վերացվել էր նաև դեպի Թբիլիսի ուղիղ չվերթների արգելքը։


Զախարովայի խոսքով՝ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկու երկրները շարունակում են ակտիվ համագործակցությունը առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։


Նա նշել է, որ Ռուսաստանում անցկացվող միջազգային միջոցառումներին այժմ կարող են մասնակցել ոչ միայն Վրաստանի պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, այլև երկրի մյուս քաղաքացիները։


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Վրաստան այցելող ռուս զբոսաշրջիկների ընդունելությանը՝ նշելով սպասարկման բարձր մակարդակն ու ջերմ վերաբերմունքը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին բաց է վրացի հյուրերի համար, որոնք երկիր են այցելում զբոսաշրջային, գործնական կամ հումանիտար նպատակներով, ինչպես նաև մասնակցելու խոշոր միջազգային միջոցառումների։

1/3633
bottom of page