top of page

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

  • 15 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին համայնքապետերի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության նախագահն այլեւս Սպարտակ Թարթիկյանը չէ։ Հուլիսին կայացել է կուսակցության համագումարը, օգոստոսին գրանցել են փոփոխությունը` նախագահ է ընտրվել Արարատի Եղեգնավան համայնքի նախկին վարչական ղեկավար Հովսեփ Ղազարյանի որդին՝ Սարգիս Ղազարյանը։

Մեզ հետ զրույցում Թարթիկյանը նշեց, որ նախագահի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված է եղել այլ ծանրաբեռնվածություններով, բայց ինքն իր քաղաքական թիմի կողքին է, ցանկացած հարցում աջակցելու է նրանց, սակայն խորհրդի կազմից եւս դուրս է եկել եւ կուսակցական գործունեություն այս փուլում չի ծավալելու։ Մեր հարցին՝ իշխանության կողմից գործադրվող բռնաճնշումներն ու քրեական գործերը որեւէ կերպ ազդե՞լ են իր որոշման վրա, Թարթիկյանը պատասխանեց․ «Ինչի էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ»։

1/3606
bottom of page