top of page

Գրիգորյանը՝ մայթերը զբաղեցրած սրճարանների մասին. երեք փողոցում բացառություն կա

  • 7 hours ago
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք քաղաքային իշխանությունը խնդիր չի տեսնում սրճարանների և ռեստորանների կողմից մայթերը զավթելու մեջ, ինչի վառ օրինակ են Սարյան փողոցն ու Կասկադը։ Նա նշել է, որ 2022-23 թվականներին ավագանին ընդունել է որոշում, որի համաձայն՝ սրճարանները պետք է մայթից առնվազն 1.8 մետր հեռավորություն պահպանեն, սակայն երեք փողոցների մասով գոյություն ունի բացառություն։


Փոխքաղաքապետի խոսքով՝ այդ երեք փողոցներն են Պուշկինը, Կասկադը և Սարյանը։ Կասկադի պարագայում, ըստ նրա, քննարկելու բան չկա, քանի որ հետիոտնի համար մեջտեղի հատվածում առկա է բավականին ընդարձակ այլընտրանք։ Իսկ Սարյան և Պուշկին փողոցներում հաշվի է առնվել արդեն ձևավորված միջավայրը, և ավագանին նվազ ինտենսիվությամբ միջամտություն է կատարել՝ սահմանելով, որ զբաղեցվածությունը չպետք է գերազանցի մայթի 60%-ը։ Գրիգորյանը կոչ է արել տեղեկացնել, եթե առանձին տնտեսվարողներ ակնադիտական խախտում են այդ պայմանները, որպեսզի վարչական շրջանի և հասարակական կարգի ծառայության միջոցով արձագանքեն դրանց։


Նա նաև ընդգծել է, որ կան հատվածներ, որոնք նախատեսված են սրճարան նստելու, և հատվածներ, որոնք ավելի շատ հետիոտնի զբոսանքի համար են։ Կոնկրետ նշված երեք վայրերում դիտարկվել է, որ առկա է ձևավորված միջավայր, որտեղ կա թե՛ ձևավորված բիզնես, թե՛ դրան սովոր մարդիկ

1/3606
bottom of page