top of page

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա. Թագուհի Ղազարյան

  • 6 hours ago
  • 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գազի թանկացումը, ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ ԵՄ չմտնելը չպետք է նկարագրել որպես աշխարհի վերջ, քանի որ դա նույնպես տարբերակներից մեկն է։


Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի Կառավարությունը պատրաստ է, և երկիրը կարող է սպառել բարձր գնով գազ։


«Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կոմպրոմիսների գնա այնպիսի հարցերի հաշվին, որոնք կարմիր գծեր են՝ գազի գնի պատճառով։ Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է։ Այստեղից ընդամենը տեխնիկական են Հայաստանի խնդիրներն այդ գազին մատչելիություն ունենալու, մենք կունենանք և գազ, և գազի փող՝ մինչև էժան գազի հասնելը: Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի, Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»,- ընդգծել է նա։

1/3606
bottom of page