«Ուժեղ Հայաստանը» կդիմի ՍԴ․ Նարեկ Կարապետյան
- 2 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ խմբակցությունն արդեն ծանոթացել է կառավարության ծրագրին և դրա վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունի։ «Շատ հարցեր ունենք Նիկոլ…
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ խմբակցությունն արդեն ծանոթացել է կառավարության ծրագրին և դրա վերաբերյալ բազմաթիվ հարցեր ունի։
«Շատ հարցեր ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը մեծ մասամբ բավականին խնդրահարույց է։
Նա նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ կանոնակարգի խախտման հարցով։




















