top of page

Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում. կրակը մարվել է

  • 1 hour ago
  • 1 min read

Օգոստոսի 23-ին՝ ժամը 21։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի 10-րդ նրբանցքում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին ժամը 04։10-ին։

Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ներսում կուտակած մոտ 350 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։

bottom of page