Բուհերում 400 մլն դրամի գերավճար է հայտնաբերվել․ գումարները վերադարձվում են ուսանողներին
- 24 hours ago
- 1 min read

Պետական վերահսկողական ծառայությունը 18 պետական բուհերում հայտնաբերել է շուրջ 400 մլն դրամի գերավճար, որը ձևավորվել է 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված…
Պետական վերահսկողական ծառայությունը 18 պետական բուհերում հայտնաբերել է շուրջ 400 մլն դրամի գերավճար, որը ձևավորվել է 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4500 ուսանողներիվճարումներից և ուսման վարձի փոխհատուցումներից։
Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից ավել վճարված գումարներից, ինչպես նաև պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ուսման վարձերի փոխհատուցումներից։
ՊՎԾ-ի առաջարկությամբ բուհերը սկսել են գումարները վերադարձնել ուսանողներին և փոխհատուցում իրականացրած կազմակերպություններին։ Օգոստոսի դրությամբ շուրջ 600 ուսանողի և տարբեր կազմակերպությունների արդեն վերադարձվել է 67 մլն դրամ։
Ծառայությունը շարունակում է ստուգումները նաև մյուս բուհերում՝ նման դեպքերը հայտնաբերելու և գումարները շահառուներին վերադարձնելու նպատակով։




















