top of page

Հայաստանի ջրամբարներում 6 մարդ է խեղդվել․ բոլոր դեպքերը եղել են մասնավոր լողափերում

  • 1 hour ago
  • 1 min read

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ջրամբարներում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որոնց հետևանքով 6 մարդ է մահացել։ Այս մասին օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ Փրկարար…

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ջրամբարներում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որոնց հետևանքով 6 մարդ է մահացել։ Այս մասին օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։



Նրա խոսքով՝ հանրային լողափերում ջրահեղձման հետևանքով մահվան որևէ դեպք չի գրանցվել․ բոլոր 4 դեպքերը տեղի են ունեցել մասնավոր լողափերում։



Սևանի երեք հանրային լողափերում կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը։ Փրկարար ծառայությունը նաև պարբերաբար իրազեկման աշխատանքներ է իրականացնում։

1/3570
bottom of page