Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ոստիկանին ապտակած քաղաքացին ձերբակալվել է․ քրեական վարույթ է նախաձեռնվել
- 59 minutes ago
- 1 min read

Օգոստոսի 20-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը հարվածել է ոստիկանության աշխատակցին։ ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպը երևում է նաև լրատվամիջոցների…
Օգոստոսի 20-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը հարվածել է ոստիկանության աշխատակցին։ ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպը երևում է նաև լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում։
Քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ։
Հիշեցնենք՝ Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչները։ Նրանք պահանջում էին առաջարկվող դրամական փոխհատուցման փոխարեն բնակարան տրամադրել՝ նշելով, որ առաջարկվող 7-9 մլն դրամով Երևանում բնակարան գնել հնարավոր չէ։
Իսկ ապտակի միջադեպին, ըստ ականատեսների, նախորդել է այն, որ ոստիկանները տարեց կնոջ` հարվածողի մոր հանդեպ կոմիտ վերաբերմունք են ցույց տվել:




















