top of page

Թուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջ

  • 3 hours ago
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմը նույնպես արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը Իսրայելին մեղադրել է «կեղծավորության» մեջ՝ հայտարարելով, թե հրեական պետության իշխանությունները Գազայում ցեղասպանություն են իրականացնում և 1915 թվականի իրադարձությունների թեման օգտագործում են որպես քաղաքական գործիք։

«Իսրայելը, առանց աչք թարթելու, սպանել է Գազայի տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների»,-գրել է Դուրանը՝ X սոցիալական հարթակում։

1/3464
bottom of page