top of page

«Ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե նշանակվի վերաքվեարկություն, իսկ լիդերներն ազատության մեջ չլինեն»․ Անի Սամսոնյան

  • 1 hour ago
  • 1 min read

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելով և 500 հազար քվե ստանալով՝ ստեղծել է պատերազմի սպառնալիք:


Ընտրության արդյունքների ամփոփումից մի քանի օր հետո Հիքմեթ Հաիջիևը եկավ Հայաստան և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին փոխանցեց, որ «լավ չեք աշխատել», որ սահմանադրական մեծամասնություն չունեք:


Այսօր ԿԸՀ-ն բավավարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, Կարապետյանը կալանքի տակ է դեռ, իսկ վարչապետը սպառնում է, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի հարցերը վատ ձևով լուծելու է: Զարմանալի չէ, որովհետև նրանք են խանգարել Փաշինյանին` ունենալու սահմանադրական մեծամասնություն:


Ընտրական օրենսգրքում շուտափույթ կատարվում են փոփոխություններ` զրկելու դրսից եկած ՀՀ քաղաքացիներին մասնակցելու ընտրությանը:


Կարծում եմ, այս ամենը արվում է մեկ նպատակով. Սահմանադրական դատարանին հրահանգվելու է բավարարել ընդդիմության դիմումը և ստիպել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել ընտրությունները ամբողջ երկրի մասշտաբով և Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նշանակել վերաքվերակություն:


Իսկ մինչև այդ իշխանությունը կջախջախի ընդդիմությանը, ՀՀ քաղաքացիներին նորից կսպառնա պատերազմով և վստահ կլինի, որ այս անգամ կվերցնի սահմանադրական մեծամասնություն, հատկապես, եթե լույսը չբացված՝ ընդդիմադիր ընտրողները հիասթափվում են ընդդիմության անվճռական վիճակից և կարող են նույնիսկ չգնալ երկրորդ անգամ ընտրելու:


Հիմա երկու հարց ունեմ ընդդիմությանը.


1. վստա՞հ եք, որ Սահմանադրական դատարան դիմելով՝ չեք ընկնելու ձեր իսկ փորած փոսը:


2. ի՞նչ եք անելու, եթե նշանակվի վերաքվեարկություն, իսկ ձեր լիդերները (և ոչ միայն լիդերները) այլևս ազատության մեջ չլինեն»:

1/3441
bottom of page