Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ ջախջախելnւ եմ. էն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
- 2 hours ago
- 1 min read

Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք իրենց բնում ջախջախելու եմ, դրանք են՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ: Այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել: Այս մասին Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ընտրակաշառքով պետք է երկիրը բերեն, դնեն հարվածի տակ, բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ԱԺ-ի գաղտնի արձանագրությունները փողով դուրս ա տալիս: Սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում: Այդ սպառնալիքները անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պետք է ջախջախվեն իրենց բնում:
Ես քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց, այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն՝ կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում և փոխել Կառավարությունը: Ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում: Անհատապես ջախջախելու եմ իրենց շոշափուկներին և մետաստազներին՝ բոլոր հնարավոր միջոցներով, ՀՀ քաղաքացիներից ով համասձայն չի՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա»,- նշել է Փաշինյանը:




















