top of page

Աստված ասաց. ես սեր եմ և սիրում եմ նրան, ով ինձ սիրում է և կապրեմ նրա մեջ, ով սեր ունի ու սիրո հանդեպ վերաբերմունք գիտի. Տեր Մուշե (Լուսանկարներ)

  • 3 hours ago
  • 1 min read


Արագածոտնի թեմը երեկ դարձյալ համախմբվել էր միասնական աղոթքի։

Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն:

Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի և զավակների, հայրենիքի և Սուրբ եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ընթացքում իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը:

Տեր Հայրն իր խոսքում անդրադառնալով Իր զավակների հանդեպ ունեցած Տիրոջ անսահման սիրուն, պատգամեց հավատարիմ մնալ քրիստոնեական այն կերպարին ուր արժեքներին,որոնք Աստված պարգևել է մարդկությանը և նշեց. «Աստված ասաց. ես սեր եմ և սիրում եմ նրան, ով ինձ սիրում է և կապրեմ նրա մեջ, ով սեր ունի ու սիրո հանդեպ վերաբերմունք գիտի:

Այսօր մենք եկել ենք տաճար, որ ասենք. Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով ու Հայրապետական մաղթերգով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, Կոշի Սուրբ Ստեփանոս վանքում:


1/3404
bottom of page